«Աջ Սեկտոր» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշն Ուկրաինայի արևելքում վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն՝ հղում կատարելով խարկովցի կամավոր Ռոման Դոնիկին:
«Պատգամավոր Դմիտրի Յարոշը թեթև վիրավորում է ստացել: Համազարկային կրակի «Գրադ» կայանքի արկի բեկորները վնասել են նրա փափուկ հյուսվածքները: Հոսպիտալացման անհրաժեշտություն չկա», — իր ֆեսբուքյան էջում գրել է Դոնիկը:
Հիշեցնենք, որ Յարոշը մասնակցել է նախորդ տարվա մայիսին կայացած նախագահական ընտրություններին, սակայն ստացել է ընտրողների 1%-ից էլ պակասի աջակցությունը: ՌԴ դատախազության հարցմամբ՝ «Ինտերպոլը» նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: