տուն Քաղաքական Միջազգային Դոնեցկի և Լուգանսկի անջատողականները այլևս հրաժարվում են Կիևի հետ բանակցություններից

Դոնեցկի և Լուգանսկի անջատողականները այլևս հրաժարվում են Կիևի հետ բանակցություններից

96
0

maxresdefault

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են, որ նախորդ օրը Դոնբասի  կարգավիճակի վերաբերյալ Գերագույն Ռադայում ընդունված որոշումը վկայում է, որ Կիևի հետ փոխզիջումներն անհնար են։ Այս մասին ասվում է երկու «հանրապետությունների» ղեկավարների՝ Ալեքսանդր Զախարչենկոյի և Իգոր Պլոտնիցկու հայտարարության մեջ։

Ռուս անջատողականները հայտարարում են, որ նախկինում իրենք համաձայնել են հատուկ կարգավիճակով մնալ Ուկրաինայի կազմում, թեպետ ժողովուրդն անկախություն էր ուզում։ «Սակայն Ուկրաինան չուղղվեց», — ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Ըստ անջատողականների՝ մերժելով հատուկ կարգավիճակ տալ Դոնեցկին և Լուգանսկին՝ Ուկրաինան խախտել է փխրուն հրադադարը։