տուն Քաղաքական Միջազգային Դոնբասում կարգավորման պուտինյան առաջարկներն ամբողջությամբ անընդունելի են․ ՆԱՏՕ-ի հրամանատար

Դոնբասում կարգավորման պուտինյան առաջարկներն ամբողջությամբ անընդունելի են․ ՆԱՏՕ-ի հրամանատար

82
0

breedlove_wide-093fcd3ce236fdabffb91d0590b5a10e9bf80708-s800-c15

ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատարը Եվրոպայում, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Ուկրաինայում կարգավորման պուտինյան առաջարկներն ամբողջությամբ անընդունելի է համարել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս մասին Բրիդլավն ասել է Մյունխենում, ուր մասնակցում է  Անվտանգության հարցերով համաժողովին։ Բրիդլավը նաև ասել է, որ ԱՄՆ-ում չեն բացառում, որ զենք կտրամադրեն Ուկրաինային։ Միաժամանակ գեներալը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինայի տարածքում չեն լինի։

«Նրանց հողի վրա մեր ճտքավոր կոշիկների մասին խոսք չկա», — ասել է զինվորականը։