Ալմաթիի դատարանը որոշում է կայացրել բավարարել քաղաքի ներքին քաղաքականության վարչության հայցը և փակել «ADAM bol» (մարդ եղիր) ամսագիրը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
ADAM bol-ում ասել են, որ իրենք սպասում էին, որ պարբերականը փակվելու է, սակայն չէին կարծում, թե դա այսքան արագ է արվելու։ Խմբագրությունը պատրաստվում է բողոքարկել Ալամաթիի դատարանի որոշումը, ինչպես նաև դիմումներ են հղվելու միջազգային կառույցներին։ Ամսագրին մեղադրել են պատերազմ քարոզելու մեջ այն բանից հետո, երբ հրապարակվել է մի հոդված, որում հեղինակը պատմել է Դոնբասում Ուկրաինայի զինուժի դեմ պայքարող բազմազգ խմբի մասին։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ծեծի էր ենթարկվել ADAM bol ամսագրի գլխավոր խմբագիր Գուլժան Երգալիևան, երբ վերջինս մտել է իր շենքի վերելակ։