տուն Քաղաքական Միջազգային Դոնալդ Տուսկը նոյեմբերին կլքի Լեհաստանի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը

Դոնալդ Տուսկը նոյեմբերին կլքի Լեհաստանի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը

95
0

3855245

Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը նոյեմբերին կլքի երկրի իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» ազատական կուսակցության առաջնորդի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով քաղաքական ուժի գլխավոր քարտուղար Պավել Գրասին:

Նրա խոսքերով՝ մինչև ներկուսակցական ընտրությունները «Պլատֆորմի» ղեկավարի պարտականությունները կկատարի Եվա Կոպաչը: Հիշեցնենք, որ հենց նա է Տուսկից հետո զբաղեցտել երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը: Նշենք, որ կուսակցության համագումարը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 8-9-ին:

Տուսկը ստիպված է թողնել կառավարության ու կուսակցության ղեկավարի պաշտոնները, քանի որ դեկտեմբերի մեկից ստանձնելու է Եվրախորհրդի նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ այժմ այ պաշտոնը զբաղեցնում է բելգիացի Հերման վան Ռոմպեյը: