ԱՄՆ Նեշվիլ քաղաքի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփին տեղափոխող օդանավը, հաղորդում է LifeNews-ը:
Նշվում է, որ վայրէջքի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել:
Թրամփը Այովա նահանգից ուղևորվելիս է եղել Արքանզաս: Հաղորդվում է, որ վայրէջքի ընթացքում ոչ ոք չի տուժել: