Միլիարդատեր և ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը ավտոմեքենաների մեծ գիտակ է: Նրա անձնական ավտոտնակում հավաքված են տասնյակ հետաքրքիր և խիստ թանկարժեք ավտոմեքենաների մոդելներ: Ամբողջ հավաքածուն թվարկելն իրական չէ. քանի որ մեքենաների մի մասը Թրամփը ոչ մեկին ցույց չի տալիս: Ուստի կներկայացնենք միայն նրանք, որոնք ստույգ հայտնի են:
1. Rolls-Royce Silver Cloud 1956
Սա Թրամփի առաջին հավաքածուային ավտոմեքենան է և դրա հետ մեկտեղ՝ ամենահինը: Այս մեքենան նա ձեռք է բերել դեռ 1970-ական թվականներին, երբ իր շինարարական ընկերությունը նոր էր թափ հավաքում: Թրամփը բազմիցս ասել է, որ Rolls-Royce Silver Cloud-ը իր հաջողության առաջին վառ վկայությունն է:
2. Cadillac Fleetwood 1975
Բիզնեսմենի երկրորդ կարևոր մեքենա-դարաշրջանը: Այս մեքենայով Թրամփն արդեն վաղուց չի երթևեկում: Չնայած դրան՝ այն դեռ պատվավոր տեղ է զբաղեցնում իր հավաքածուում մյուս նմուշների հետ:
3. Cadillac Trump Series Golden Edition 1988
Բավական երկար միլիարդատերը վարել է այս մեքենան: «Գործարքներ կնքելու արվեստը» գրքում միլիարդատերն ի թիվս այլ բաների գրել է այն մասին, որ General Motors կոնցեռնն առաջարկել է իրեն թողարկել շքեղ ավտոմեքենաների սերիա, որոնք կկոչվեն միլիոնատերերի անուններով: Նախատեսվել էր բացառիկ լիմուզինների 50 նմուշ: Սակայն ընդամենը մեկ նախատիպ է ստեղծվում, որն այժմ Թրամփի գարաժում է:
4. Cadillac Allante
Բիզնեսմենի հավաքածուում ռոդսթերներն շատ են: Նույն այդ գրքում Թրամփը գրել է, որ General Motors-ն իրեն նվիրել է Cadillac Allante հզոր ռոդսթեր: Թրամփը պնդում է, որ այդ նվերն արվել է միակ նպատակով՝ «օգնել» իրեն ճիշտ որոշում կայացնել նոր լիմուզիններ ձեռք բերելու հարցում:
5. Mercedes-Benz 560 SL
Նույն գույնի, ինչ առաջինը: Այս ավտոմեքենան Թրամփը գնել է 1987-ին՝ որպես նվեր իր կնոջը՝ Իվանային և ամուսնության 10-ամյակի առթիվ: Հետաքրքիր մանրամաս է գույնը, այն նույն գույնի է, ինչ 1956-ի Rolls-Royce Silver Cloud-ը:
6. Acura NSX 1991
Թրամը սիրում է սպորտային մեքենաներ: Շքեղ հետշարժահաղորդ սպորտքար, որի շասսին կարգավորել է հենց Ֆորմուլա-1 դասի չեմպիոն Այրթոն Սեննան: Ճիշտ նույն ձևի մեքենա է Թրամփը նվիրել դերասանուհի Մեյփլզին 1991-ին: Ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ի ապագա նախագահը նրան սիրահետել է:
7. Lamborghini Diablo Roadster VT
Զիլ տեսք ունի: Լիաշարժաբեր ավտոմեքենա, որը ձեռքով հավաքել են լավագույն իտալացի վարպետներ: Հավաքելուց անմիջապես հետո ավտոմեքենայի միակ օրինակը գնել է Դոնալդ Թրամփը և 1995-ից ի վեր գտնվում է նրա գարաժում:
8. Mercedes-Benz SLR McLaren 2004
Գերմանական Mercedes-Benz ընկերության ամենաթանկ մեքենաներից մեկը: Դոնալդ Թրամփն այն գնել է թողարկվելուց անմիջապես հետո: Նորույթը նրա վրա նստել է կես միլիոն ԱՄՆ դոլար: Այն գնելուց անմիջապես հետո Թրամփն այն նվիրել է իր երրորդ կնոջը՝ ծագումով սլովենացի ֆոտոմոդել Մելանյա Կնավսին: Զվարճալի է, որ փոթորկային դինամիկայի պատճառով նա այդպես էլ ոչ մի անգամ չի նստել այս մեքենայի ղեկի առաջ:
9. Rolls-Royce Phantom
Դժվար էր պատկերացնել Թրամփի ավտոմեքենաների հավաքածուն առանց Rolls-Royce Phantom-ի: Մեքենան միլիարդատերը գնել է 2015-ին: Գնումը նրա համար արժեցել է ավելի քան 500 հազար դոլար:
10. Orange County Choppers
Ահա այսպիսի մոտոցիկլ նախագահի համար: Նախագահի հավաքածուում կան մի քանի հետաքրքիր մոտոցիկլներ, այդ թվում նաև՝ այսպիսի չոպպեր, որը հատուկ արվել է բիզնեսմենի համար դեռ 2012-ին: Մոտոցիկլը քաստոմ է, այսինքն՝ պատրաստված է պատվերով և մեկ օրինակով: