Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հայտնի սանրվածքն իսկական է ու դա ապացուցել է , փոխանցում է Газета.Ru-ն:
Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ միլիարդատերը թերթ է թափահարել ու նկատել, որ դրանում իրեն մեղադրում են պարիկ դնելու մեջ: Դրանից հետո նա առաջին շարքում նստած աղջկան խնդրել է ստուգելու նպատակով քաշել իր մազերը ու պատասխանել` բնական են, արդյոք դրանք:
«Ես կարծում եմ` դա այդպես է», ասել է աղջիկը, իսկ Թրամփը ձեռքի թերթը նետել է ամբոխի կողմը: