Հայաստանի բանկերի կողմից մեկ ամերիկյան դոլարն այսօր վաճառվում է 477.52 միջինացված արժեքով, իսկ դոլարի վաճառքի նվազագույն գինն է՝ 477 դրամ, առավելագույնը՝ 479 դրամ, հայտնում է Rate.am կայքը:
Հիշեցնենք, որ ոչ աշխատանքայի օրերին դոլարը կրկին 10 դրամով թանկացել էր, իսկ դրանից մեկ օր առաջ՝ մոտ 4 դրամով:
Դոլարը գնվում է 463 դրամ նվազագույն և 473 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն նույնպես աճելու միտումներ էր ցույց տալիս, և այսօր վաճառվում է 589.73 դրամ միջինացված գնով: Վաճառքի նվազագույն փոխարժեքն է՝ 589.73 դրամ, առավելագույն գինը՝ 601 դրամ:
Ռուսական ռուբլու առքի միջինացված փոխարժեքն է՝ 7.68, վաճառքի ՝8.85 միջինացված փոխարժեքով: