տուն Տնտեսական Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

105
0

dolar-euro-600x400ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով`  կազմելով 477.19 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 դրամով և կազմել  524.24  դրամ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով 8.96 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.94  դրամով և կազմել 728.48 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 2-ին կազմել է 18 հազար 408.88  դրամ, արծաթի գինը՝ 254.83 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 14.29 դրամ: