տուն Քաղաքական Միջազգային Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է՝ հասնելով դեկտեմբերի 8-ի ցուցանիշին

Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է՝ հասնելով դեկտեմբերի 8-ի ցուցանիշին

98
0

ebd00a80af-1600x900

Մոսկովյան սակարանում այսօր դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է մեկնարկային 54 ռուբլի սահմանագծից՝ հասնելով 53,65 ռուբլու: Նման ցուցանիշ վերջին անգամ արձանագրվել էր այս տարվա դեկտեմբերի 8-ին: Հատկանշական է, որ նվազել է նաև եվրոյի փոխարժեքը՝ հասնելով 65,73 ռուբլու: Այս մասին հաղորդում է Forbes Russia-ն:

Օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը շարունակել է տատանվել՝ առավելագույն աճի պահին գրանցելով 55,4995 ռուբլի ցուցանիշ: Եվրոյի առավելագույն արդյունքը հավասար է եղել 67,61 ռուբլու:

Երևանի ժամանակով 18:40-ին մոսկովյան սակարանում դոլարն արժե 54,31 ռուբլի, ինչը 19,35 կոպեկով պակաս է նախորդ օրվա փակման սակագնից: Եվրոյի կուրսն այս պահին կազմում է 66,4065 ռուբլի, ինչը երեկվա վերջնական արդյունքներից պակաս է 6,45 կոպեկով: