տուն Լուրեր Դոլարի արժեւորումը սպեկուլյատիվ բնույթ ունի. Կարեն Ճշմարիտյան

Դոլարի արժեւորումը սպեկուլյատիվ բնույթ ունի. Կարեն Ճշմարիտյան

97
0

Karen

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ասաց, որ դոլարի արժեվորումը սպեկուլյատիվ բնույթ ունի:

«Միգուցե դրա պատճառով գնաճի վրա որոշակի ազդեցություն կա: Իրավիճակն այնպիսին չէ, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան։ Դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ»,- ասաց Ճշմարիտյանը:

Ըստ նրաˋ Կենտրոնական բանկի մոտ առկա օրենսդրական և վարչական գործիքներով կարող են հարցը կարճ ժամանակում կարգավորել: Նախարարը հավելեց նաև, որ սպեկուլյատիվ երևույթները բյուջեում հնարավոր չէ կանխատեսել։