տուն Լուրեր Բլոգ Դոցենտը գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է

Դոցենտը գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է

100
0

ashot

Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում:
Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա:
Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի «միլիցեքին» բանակ տանեն:
Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է:
Երկրորդ. պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի: Երրորդ. այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ:
Չորրորդ. այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հատուկ շեշտում եմ «ծառայություն»-ն ու «սովորել»-ը, որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ, հաճախ, հոմանիշներ են:
Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ, դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին…»: