տուն Քաղաքական Միջազգային Դո Քիշոտն ամբողջությամբ կհրապարակվի Twitter-ում մի քանի ատսնյակ հազար հրապարակումների միջոցով

Դո Քիշոտն ամբողջությամբ կհրապարակվի Twitter-ում մի քանի ատսնյակ հազար հրապարակումների միջոցով

95
0

full

Համակարգչային տեխնիկայի իսպանացի մասնագետ Դիեգո Բուենդինը որոշել է Միգել դե Սերվանտեսի հանրահայտ «Դոն Քիշոտ» վեպը հրապարակել Twitter-ում՝ 17 հազար գրառումների միջոցով։

Ավելի քան 2 միլիոն նիշից բաղկացած այս տեքստը կհրապարակվի մինչև 2016 թվականի ապրիլի 22-ը, երբ լրանալու է Սերվանտեսի ծննդյան 400-ամյակը։ Նախագիծը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ Այդ էջի հետևորդներն ամեն օր կարող են մաս-մաս կարդալ (ամեն թվիթը պարունակում է  առավելագույնը 140 նիշ) Սերվանտեսի հանճարեղ ստեղծագործությունը։

Ամեն թվիթը հրապարակվում է 56- րոպեն մեկը, ինչը նշանակում է, որ այդ ալգորիթմով ամբողջ ստեղծագործությունը Twitter-ում կհայտնվի մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը։