Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներին հաջողվել է ԴՆԹ-ի ` բջիջների վերարտադրման գործընթացի համար պատասխանատու հատվածի 3D մոդելը ստանալ, փոխանցում է news.rambler.ru-ն: Բջիջների վերարտադրման մեջ սխալը հանգեցնում է դրանց ոչնչացման ու նորագոյացությունների առաջացման: Հզոր մանրադիտակի օգնությամբ ստացված տվյալների հիման վրա գիտնականները կառուցել են արհեստական «մեքենա», որը պետք է հասկանա բջիջների հավաքման ու բազմացման մեխանիզմը: