տուն Լուրեր Նորք-Մարաշի գործով երեք հոգի եւս ազատ արձակվեցին

Նորք-Մարաշի գործով երեք հոգի եւս ազատ արձակվեցին

108
0

norq marash

Ինչպես արդեն տեղեկացել ենք, նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Լիլիթ Թորոսյանը ազատ է արձակվել:

Քիչ առաջ տեղեկացանք , որ ազատ են արձակվել նաեւ  նույն գործով կալանավորված եղբայրներ Հայկ եւ Հրանտ Վարդանյանները, ինչպես նաեւ 22-ամյա Նելլի Մինասյանը:

Հայկ եւ Հրանտ Վարդանյանների փաստաբան Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց՝ խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Նելլի Մինասյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն եւս նախաքննական մարմնի կողմից չի ներկայացվել: