տուն Լուրեր Դիտորդին 20 հազար դրամ կաշառք էին առաջարկել

Դիտորդին 20 հազար դրամ կաշառք էին առաջարկել

101
0

Qveatup12Քաղաքացի Հայկ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիսանալով «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության անդամ, դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւան քաղաքի թիվ 8/21 տեղամասում, որտեղ «asparez.am» ինտերնետային կայքի ներկայացուցիչ Նարինե Օ.-ն քվեարկության ընթացքում տեղի ունեցող խախտումներին չարձագանքելու եւ չարձանագրելու համար իրեն առաջարկել է 20 հազ. ՀՀ դրամ:

Նարինե Օ.-ի կողմից Հանրաքվեի ընթացքում դիտորդ Հայկ Հ.-ի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն: