2014 թվականին Walt Disney Studio-ն վաստակել է 4,05 մլրդ դոլար տեսավարձույթներից: Ինչպես տեղեկացնում է Deadline-ը, սա երկրոդ արդյունքն է ստուդիայի պատմության ընթացքում:
Առաջին անգամ ստուդիան նման հաջողության է հասել անցած տարի նոյեմբերի 26-ին: Այս տարի ընկերությունը 3 մլրդ դոլար վաստակել էր արդեն այս տարվա օգոստոսին, ինչը նույնպես գերազանցում է անցած տարվա արդյունքը:
Disney-ին ամենամեծ եկամուտներն ապահովել են «Գալակտիկայի պահապանները» (770,1 մլն դոլար), «Առաջին վրիժառուն. մեկ այլ պատերազմ» (714,7մլն), «Մալեֆիսենտա» (758մլն) ֆիլմերը: