տուն Լուրեր Դինքի սպանությունից հետո Թուրքիայի դեմ է դուրս եկել նաև թուրք երիտասարդությունը

Դինքի սպանությունից հետո Թուրքիայի դեմ է դուրս եկել նաև թուրք երիտասարդությունը

103
0

h5

Հրանտ Դինքի սպանության մեջ չկա չլուսաբանված որևէ հարց հայերի համար այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ազատամարտիկ և Հրանտի մանկության ընկեր Սարգիս Հացպանյանը: «Հրանտ Դինքի սպանության մեջ կան խառնված քաղաքական գործիչներ, ոստիկնաններ, իշխանության ներկայացուցիչներ: Հայերիս համար որևէ չբացահատված բան չկա: Թուրքիայում հիմա, իբրև թե, հետաքննություն են վարում: Սպանությունից անցել է արդեն 8 տարի, ու հիմա Թուրքիայի հասարակությունը փոփոխություն է կրել»:

Թուրք հասարակությունը հիմա փոխվել է և չի ընդունում այն փաստը, որ հետաքննությամբ պարզված  Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող ոստիկանապետը ոչ միայն չի զրկվել իր պաշտոնից, այլև տեղափոխվել է Իրաքի և Թուրքիայի սահմանի վրա գտնվող Ջիզրե քաղաքում, հայտնեց Սարգիս Հացպանյանը: «Հետաքննությունը պարզել է, որ Ջիզրե քաղաքի ոստիկանապետը անմիջական կապ ունի սպանության հետ: Հիմա Էրդողանին թուրք մտավորականությունը, երիտասարդությունը մատնացույց է անում այս փաստը, թե ինչպես կարող է Հրանտ Դինքի սպանությունը կատարած ոստիկանապետը շարունակի իր աշխատանքը շատ հանգիստ և անգամ պաշտոնից չընկնի: Ոստիկանապետն ուղղակի տեղափոխվել է Իրաքի և Թուրքիայի վրա գտնվող Ջիզրե քաղաք»:

Թուրքիայում մի հայի սպանությունը ուղղակի սովորական բան էր: Իսկ Հրանտ Դինքի պես մարդու սպանությունը ավելի գովելի էր, նշեց Սարգիս Հացպանյանը: «Հրանտից առաջ և հետո մենք երկու տարբեր հասարակության հետ կապ ունենք: Դինքի սպանությունից հետո երիտասարդույթունը դեմ է դուրս եկել իշխանությունների ստերին: Ուսանողները չեն ընդունում իրենց դասագրքերը, որոնցում սուտ տեղեկություններ են ցեղասպանության մասին: Սա շատ գովելի է: Հրանտի սպանությունից առաջ հայի սպանությունը սովորական բան էր Թուրքիայում, մանավանդ Հրանտ Դինքի նման մարդու սպանությունը: Եվ սպանություն կատարած ոճրագործի ցմահ բանտարկումից ազատ արձակելը Էրդողանի միանձնյա քաղաքականության արդյունքն է»:

Դինքն ասում էր, որ «Մեզ պետք է Թուրքիան, այս երկրի հետ պետք է մենք անմիջական խոսենք, ոչ թե գնանք Արգենտինա կամ էլ ԱՄՆ, և խոսենք Հայաստանի և Թուրքիայի խնդիրների մասին», Հրանտ Դինքի խոսքերը մեջբերեց Սարգիս Հացպանյանը: