տուն Քաղաքական Միջազգային Դինքի սպանությունը բացահայտվել է դեպքից 3-ից 5 օր հետո. Ալի Ֆուաթ Յըլմազեր

Դինքի սպանությունը բացահայտվել է դեպքից 3-ից 5 օր հետո. Ալի Ֆուաթ Յըլմազեր

100
0

Hrant_DinkԹուրքիայում Դինքի սպանության գործով պետական ծառայողների դեմ դատավարության ժամանակ Հետախուզության ծառայության C բաժանմունքի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը սկանդալային հայտարարություն է արել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Հետախուզության նախկին պետը Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանությունը բացահայտվել է դեպքից 3-ից 5 օր հետո, սակայն դատաիրավական համակարգը սառեցրել է դրա բացահայտման գործընթացը։

Ալի Ֆուաթ Յըլմազերի հայտարարությունից հետո դատական նիստը հետաձգվել է հունվարի 20-ին։