տուն Լուրեր Դինքի սպանության գործով դատական նիստերը կշարունակվեն սեպտեմբերի վերջին

Դինքի սպանության գործով դատական նիստերը կշարունակվեն սեպտեմբերի վերջին

97
0

hrantdinkagosp

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր դատական նիստերը կկայանան սեպտեմբերի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս»-ը:

Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում շարունակվող նիստերում կքննվի 35 կասկածյալի դատապարտելու հարցը: Նրանց շարքում են նաև նախկին պաշտոնյաներ, ինչպիսիք են Ստամբուլի Ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը, Թուրքիայի անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Սաբրի Ուզունը, Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը: