տուն Լուրեր Դիմիտրի Պայետը պատմել է, թե ինչու չկարողացավ զսպել արցունքները

Դիմիտրի Պայետը պատմել է, թե ինչու չկարողացավ զսպել արցունքները

121
0

3523D92600000578-3635902-image-a-89_1465593259204

Եվրոպայի առաջնության բացման Ֆրանսիայի ու Ռումինիայի ազգային հավաքականների խաղի ժամանակ հաղթական գոլի հեղինակ դարձած և լավագույն ֆուտբոլիստ ճանաչված ֆրանսիացի Դիմիտրի Պայետը պատմել է, թե ինչու խաղադաշտից հեռանալուց չկարողացավ զսպել արցունքները, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Մի ժամանակ ես շատ հեռու էի այն ամենից, ինչը տեղի ունեցավ այսօր: Սակայն ես անդադար պայքարում էի՝ կառուցելով հաջողության հասնելու իմ ճանապարհը, այդ էր պատճառը հույզերը պատեցին ինձ: Եթե մեկ տարի առաջ մեկն ինձ ասեր, որ գոլ եմ խփելու այսպիսի խաղում, նրան կհամարեի խելագար: Չեմ կարող ասել՝ թե ես եմ խաղի հերոսը: Այժմ ես երջանիկ եմ և վայելում եմ այս պահը. ուժեղ սթրես, մեծ ճնշում: Խփածս գոլից հետո այդ ամենն անհետացավ: Այն, որ միայն խաղի վերջում հաղթանակ կորզեցինք, վկայում է, որ այստեղ հեշտ խաղեր չեն լինելու: Պետք է կռվել»,- ասել է Լոնդոնի «Վեստ Հեմի» 29-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիա-Ռումինիա հանդիպման 89-րդ րոպեին Պայետը փայլուն հարվածով խփել էր ֆրանսիացիների հաղթական գոլը (2:1), իսկ մինչև այդ դարձել էր նաև գոլային փոխանցման հեղինակ: