Ռուսական էստրադայի երկու կարկառուն երիտասարդները՝ Սերգեյ Լազարեւն ու Դիմա Բիլանը, զուգերգ են թողարկել։ Տեսահոլովակը նկարահանվել է Պորտուգալիայում։ Ինչպես հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Լազարեւը, այն խորհրդանշում է իր եւ Բիլանի անցած բարդ ճանապարհը։ Բիլանն ու Լազարեւն իրենց կարիերան սկսել են միեւնույն հարթակից՝ 2002 թվականին Յուրմալայում կայացած «Նոր ալիք» մրցույթից։ Տարիների ընթացքում տղաները եղել են ինչպես ընկերներ, այնպես էլ մրցակիցներ, եւ միայն այսօր, երբ նրանցից յուրաքանչյուրը կայացել է որպես անհատ երգիչ եւ ունի իր բազմամիլիոնանոց հանդիսատեսը, նրանք որոշեցին հանդես գալ համատեղ աշխատանքով։