տուն Լուրեր Դիլիջանի ոլորաններում արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար և 170 մարդատար ավտոմեքենա

Դիլիջանի ոլորաններում արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար և 170 մարդատար ավտոմեքենա

106
0

10.thumb

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18.36-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:

Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար, որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը: