տուն Լուրեր Դիլիջանի երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են

Դիլիջանի երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են

226
0

Dilijan-erajshtakan-dproc

Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանն օրերս ներկայացրեց Դիլիջանի վերակառուցված երաժշտական դպրոցը:  Վերակառուցումը հնարավոր է դարձել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, USAID-ի, Counterpart International-ի, Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Դիլիջանի քաղաքապետարանի համատեղ ուժերով:

«Կատարվել է շատ մեծ աշխատանք, երեխաները ավելի հարմար պայմաններում կիրականացնեն իրենց ուսուցումը: Դպրոցի վերակառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 77  մլն դրամ, որից 15 միլիոնը տրամադրել է Դիլիջանի զարգացման հիմնադրամը»,- ասաց Արթուր Հակոբյանը: