տուն Լուրեր Դիլիջանի դպրոցը կգործի ՊԵԿ-ի ենթակայության տակ

Դիլիջանի դպրոցը կգործի ՊԵԿ-ի ենթակայության տակ

99
0

hovhannes

«Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծով «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանվեց ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայությունից եւ փոխանցվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ, իսկ վերջինիս կառավարման լիազորությունները վերապահվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: