տուն Լուրեր «ԴիջիԹեք 2015»-ի փոքրիկ գյուտարարները 10-11-ամյա աշակերտներ են

«ԴիջիԹեք 2015»-ի փոքրիկ գյուտարարները 10-11-ամյա աշակերտներ են

58
0

dijiteqՄխիթար Սեբաստացի կրթահամալիրը «ԴիջիԹեք էքսպո 2015»-ին ներկայացել է դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանցիների պատրաստած ռոբոտով, որը տարբերում է կարմիր, կապույտ և դեղին գույնի փոքրիկ գնդակները ու դրանք կրակում համապատասխան ամանի մեջ:

Ինչպես նշեց 11-ամյա Նազելի Տեր-Պետրոսյանը, իրենք ռոբոտը պատրաստել են երկու օրում, օգտագործել են մեկ լուսային սենսոր, երեք շարժիչ:

«Մենք ռոբոտը պատրաստել ենք այնպես, որ այն դեղին, կարմիր ու կապույտ գույները տարբերում է իրարից և դրանք գցում յուրաքանչյուրի համար նախատեսված ամանի մեջ: Առաջին շարժիչը պտտեցնում է ռոբոտը` ըստ նրա դիրքի, կարմիր գույնը սկզբնական դիրքն է, այն մնում է առջևում, կապույտ գույնի համար պտտվում է ձախ, իսկ դեղինի դեպքում` աջ: Լուսային սենսորը որոշում է գույնը, երկրորդ շարժիչը հրում է գնդակը, իսկ մյուսն օգնում է գնդակին ընկել ամանի մեջ: Ու այդպիսով ռոբոտն աշխատում է»,- սարքի աշխատանքը նկարագրեց 11-ամյա աշակերտուհին:

Նրա թիմակից 10-ամյա Սերգեյ Սանախչյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում կպատրաստեն ռոբոտ, որը կտեղադրվի հատուկ գծային սխեմայի վրա ու կշարժվի` ըստ այդ գծերի: Բացի այդ` պատրաստվում են ստեղծել ռուբիկ-կուբիկ հավաքող ռոբոտ: