տուն Լուրեր Դիարբեքիրում թուրք զինվոր է սպանվել

Դիարբեքիրում թուրք զինվոր է սպանվել

107
0

280720130012242073680

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում քրդերի դեմ գործողությունների ժամանակ թուրք զինվորական է սպանվել, ևս 3-ը վիրավորվել են, հաղորդում է Milliyet-ը:

Նշվում է, որ Սուրի շրջանում 2015-ի դեկտեմբերի 2-ից փողոց դուրս գալու արգելք է սահմանված, և թուրքական ուժերը պարբերաբար հակաքրդական գործողություններ են իրականացնում` պատճառելով ավերածություններ:

Հատկանշական է, որ Սուրի շրջանում է գտնվում նաև Արևմտյան Հայաստանում միակ գործող հայկական եկեղեցին՝ մի քանի տարի առաջ վերանորոգված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը: