Դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն, Եվա Լոնգորիան, Ջուլիա Ռոբերթսը, Օլիվիա Ուայլդը և այլք կոչ են արել ԱՄՆ-ին քվեարկել հանուն իրենց ապագայի` հաղորդում է Daily Mail-ը:
Քարոզարշավը նվիրված է նախագահի ընտրություններին և կոչվում է Vote Your Future: Այստեղ չեն հիշատակվում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի անունները: Միայն բազմաթիվ աստղեր ամերիկացիներին առաջարկում են քվեարկել, եթե նույնիսկ համաձայն չեն երկրի ղեկավարի թեկնածուներին:
Այդուհանդերձ, դվար չէ կռահել, թե մասնակիցներից յուրաքանչյուրը ում է սատարում: Օրինակ` Դի Կապրիոն, առանց անունը նշելու, քննադատել է նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկին, ասելով, թե չի պատկերացնում, որ ԱՄՆ-ն ունենա քաղաքական առաջնորդ, որն ականջալուր չլինի գիտական հանրությանը: Ինչպես նշել է «Օսկարի» դափնեկիրը` կլիմային փոփոխությունը ժխտելը կնշանակի չլինել ժամանակակից աշխարհի մաս: