տուն Լուրեր AIESEC Հայաստանը կտոնի իր 25 ամյակը

AIESEC Հայաստանը կտոնի իր 25 ամյակը

65
0

aiesec logo(3)

Այս տարի ԱՅՍԵԿ Հայաստանը տոնում է իր հիմնադրման 25 ամյակը: «25 տարի ակտիվացնելով երիտասարդության առաջնորդությունը» խորագրով տոնական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ից 7-ը Հանքավանի «Անի ռեզորթ» հյուրանոցային համալիրում:

Այս միջոցառումը հարթակ է ներկայացնելու համար մեր անդամներին, նրանց նախաձեռնություններն ու հաջողված պատմությունները և քննարկելու, թե ինչպես է այսօրվա երիտասարդությունը նպաստելու մեր երկրի զարգացմանը:

Միջոցառմանը մասնակցելու են ԱՅՍԵԿ-ի շրջանավարտներ, գործընկերներ, ներկայիս անդամները և այլք: Միջոցառման հատուկ հյուրերն են ­­­այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպիսիք են՝ ՄԱԿ, Վորլդ Վիժն,  Հրանտ Դինք հիմնադրամ, Պեպսի, Ռաֆա Սոլյուշնս, ԷդուԹրաքս, Բանակցությունների երևանյան կենտրոն, Մենեջմենթ միքս, Հայաստան ծառատունկ ծրագիր, Հայ-ռուսական սլավոնական համալսարան և այլն :

Միջոցառման հիմնական նպատակներն են.

Ստեղծել հարթակ, որտեղ ԱՅՍԵԿ Հայաստանի շրջանավարտները կկարողանան միմյանց հետ շփվել և հետադարձ հայացք գցել
Քննարկել Հայաստանում ներկայիս բիզնես միջավայրը հայտնի խոսնակների հետ
Հիմքեր ստեղծել ԱՅՍԵԿ Հայաստանի և նրա շրջանավարտների մասին ճանաչողության մակարդակը բարձրացնելու համար
Վայելել ԱՅՍԵԿ-ի ոգին

25 տարիների ընթացքում ԱՅՍԵԿ Հայաստանը ապահովել է ավելի քան 1000 առաջնորդության փորձ երիտասարդներին, միջազգային փոխանակման ծրագրեր 400 ուսանողներին և շրջանավարտներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, համագործակցել է ավելի քանի 100  կազմակերպությունների հետ:

ԱՅՍԵԿ-ի կատարած աշխատանքը 25 տարիների ընթացքում ցույց է տվել, որ մեր շրջանավարտները պաշտոններ են զբաղեցնում ոչ միայն բիզնեսի առաջատար ընկերություններում, այլ նաև պետական համակարգում: Օրինակ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Կենտրոնական բանկ, ՄԱԿ և այլն, ինչպես նաև մեր շրջանավարտները սկսում են իրենց անձնական բիզնեսը և հիմնում հասարակական կազմակերպություններ:

Գործելով ավելի քան 124 երկրներում և ունենալով 100 000  անդամներ` ԱՅՍԵԿ-ն ամենամեծ միջազգային ոչ առևտրային երիտասարդության կողմից կառավարվող կազմակերպությունն է: Այն բավականին երկար պատմություն ունի Հայաստանում. ԱՅՍԵԿ-ը հիմնադրվել է 1989թ.՝ որպես ԽՍՀՄ ԱՅՍԵԿ-ի լոկալ կոմիտե: Հետագայում՝ 1995թ. ԱՅՍԵԿ Հայաստանը դարձավ ԱՅՍԵԿ միջազգային լիիրավ անդամ: ԱՅՍԵԿ-ը, ստեղծելով հարթակ երիտասարդության առաջնորդության զարգացման համար, երիտասարդներին ընձեռում է հնարավորություն դառնալու աշխարհի քաղաքացի, փոխելու աշխարհը և ձեռք բերելու այսօր կարևորություն ունեցող փորձ և հմտություններ: