Heritage Auctions աճուրդի տունն աճուրդի է դրել լեգենդար բրիտանացի կատարող, կոմպոզիտոր և պրոդյուսեր Դևիդ Բոուի մազափունջը։ Լոտի արժեքը գնահատվում է 4000 դոլար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Աճուրդը կանցկացվի հունիսի 25-ին՝ Բևերլի-Հիլզում։
Աճուրդի տունը մազափունջը ստացել է Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանի նախկին աշխատակցուհուց, ով աշխատել է 1980-ականներին երաժշտի քանդակի համար կեղծամի վրա։ Այդ ժամանակ կինը որոշել է պահել մազափունջը որպես հուշանվեր։