տուն Լուրեր Deutsche Bank-ը մտադիր է աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակցի

Deutsche Bank-ը մտադիր է աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակցի

132
0

DB teaser 2

Գերմանական Deutsche Bank-ը մտադիր է աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակցի: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Բանկի ղեկավար Ջոն Քրյանը դեռ նախորդ տարի էր ծրագրել կրճատումներ իրականացնել։ 2015 թ. հոկտեմբերին Քրյանը հայտարարել էր բանկի մասնաճյուղերից 9 հազար աշխատակցի ազատելու մտադրության մասին։

Գործակալության տեղեկություններով՝ լայնածավալ ազատումներն առաջին հերթին կանդրադառնան բեք-օֆիսի վրա, որը պատասխանատու է բանկային գործարքների փաստաթղթերի ձևակերպման համար։