Իսրայելը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել իր հարևանների հետ, այդ թվում՝ Պաղեստինի և Սաուդյան Արաբիայի, հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
«Մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրել Եգիպտոսի հետ, մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրել Հորդանանի հետ: Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել մեր բոլոր հարևանների հետ, այդ թվում մեզ ամենամոտի՝ Պաղեստինի հետ: Մենք ոչ մի պատճառ չունենք նրա համար, որպեսզի միջազգային պայմանագիր չկնքենք Սաուդյան Արաբիայի և այլ երկրների հետ, մենք շատ ուրախ կլինեինք դրա համար»,- ասել է դիվանագետը: