տուն Լուրեր Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ

Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ

82
0

10422318_1048084598551069_6085577236684633895_n

Փետրվարի 6-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Կանադայի խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամ Հարոլդ Ալբրեխտի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական հարաբերություններին, մասնավորապես 2015թ. մայիսին սպասվող` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի Կանադա կատարելիք այցին:

Դեսպան Եգանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում իրականացվելիք միջոցառումները: Հարոլդ Ալբրեխտը խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել դեսպանության և հայ համայնքի կողմից իրականացվող գործունեությանը:

Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ: