տուն Լուրեր Դեսպան Փոլադյանի հանդիպումը Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի ու...

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի ու Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարքի հետ

81
0

134363_1014248651934664_2283006358956742725_o

Դեկտեմբերի 22-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ սրբազան Նալբանդյանի և ազգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Յուհաննա 10-րդի և Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Իգնաթիոս Աֆրամ 2-րդի հետ: Այս մասին հաղորում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Քննարկվեցին Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին առնչվող խնդիրները, տարածաշրջանային այլ հարցեր:

Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ձեռնարկներին: