Ֆրանսիա — Հայաստան ընկերական հանդիպումից առաջ իր կարծիքն է հայտնել տանտերերի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը.
«Հայաստանի հավաքականն առաջին խաղում մեզ համար խնդիրներ է ստեղծել: Նրանք ունեն հարձակվողական ոճի շատ լավ ֆուտբոլիստներ: Կասկած չկա, որ հայերը մինչև վերջ պայքարելու են: Հուսով եմ՝ մենք կկարողանանք վերահսկել գնդակի տեղաշարժը, որը կօգնի լուծումներ գտնել»,- Armpsport.am-ի փոխանցմամբ` մասնագետի խոսքերն է մեջբերել «20minutes.fr»-ը: