տուն Լուրեր Բերձորի միջադեպը պատասխաններ է պահանջում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Բերձորի միջադեպը պատասխաններ է պահանջում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

105
0

«Այսօր Ազգային Ժողովի նիստը մեկնարկում է մեր հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերով»,- Գյումրիում կատարվածը շեշտելով՝ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սկսեց նիստը: Նա պատգամավորներին ներկայացրեց օրակարգը:  «Օրակարգում ընդգրկված են կառավարության կողմից ընդգրկված «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը»:

Հունվարի 31-ին տեղի ունեցած հրեշավոր դեպքի մասին հասարակությանը պատասխաններ տալու մասին Նիկոլ Փաշինյանը  հարց ուղղեց ԱԺ նախագահին: «Դեր Ձորում կատարված հրեշավոր դեպքի մասին մեր հասարակությունը ուզում է պատասխաններ ստանալ: Կարծում եմ, որ սա լրջագույն հարված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Արցախի պետականությանը: Ես առաջարկում եմ, որ քննարկվի Ազգային Ժողովի պատգամավորներից պատվիրակություն ստեղծելու հարցը, և այդ պատվիրակությունը անհապաղ մեկնի Ստեփանակերտ»:

Նիկոլ Փաշինյանի միտքը մնաց անավարտ: Էդուարդ Շարմազանովը կոչ արեց պատգամավորներին հարցեր ուղղել բացառապես օրակարգին վերաբերվող: Գալուստ Սահակյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցին, որ պատրաստվում է այդ հարցը քննարկել իր գործընկերոջ՝ ԼՂՀ-ի Ազգային Ժողովի նախագահի հետ: «Կարծում եմ, որ Ղարաբաղի Հանրապետության պատկան մարմինները արդեն դրանով զբաղվում են: Կփորձեմ այդ տեղեկատվությունը որոշակի վերլուծությունների ենթարկել և արձագանքել հայտարարությամբ»: