տուն Քաղաքական Միջազգային Դեպի Եվրոպա է շարժվում 35 մլն փախստական. Հունգարիայի ԱԳՆ

Դեպի Եվրոպա է շարժվում 35 մլն փախստական. Հունգարիայի ԱԳՆ

112
0

55

Եվրոպայի երկրները պետք է ամրապնդեն սահմանները, քանի որ մայրցամաք է ուղղվում 30-35 մլն փախստական.հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:

Նրա կարծիքով, ԵՄ երկրները սահմաններն ամրապնդելու ակնհայտ անհրաժեշտությանը քամահրանքով են վերաբերվում`  վախենալով իրերն իրենց անուններով կոչելուց: Նա  մեղադրել է իշխանություններին` «միջազգային ԶԼՄ-ների կեղծ տեղեկությունների» հիման վրա գործում  համար:

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ուժի մեջ մտան սահմանին ստուգումների խստացման վերաբերյալ ուղղումները. այսուհետ   պետության սահմանների պաշտպանությանը պետք է մասնակցի նաև բանակը, քրեական հետապնդման կենթարկվի սահմանն անօրինական հատողը, ինչպես նաև կարագացվի փախստականներին ապաստարան տրամադրելու հարցման կարգը: