Մոսկվայի ուղղությամբ է թռչում Տյումենի մարզում առեւանգված ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին։ Երկու ինքնաթիռ դուրս են եկել Իշիմից, ինչից հետո վայրէջք են կատարել հարեւան Յալուտուրովսկում։ «Տեխնիկական խնդիրների պատճառով Як-52 –ը ստիպված վայրէջք է կատարել Յալուտուրովսկում։Այնուհետեւ այդ նույն օդանավակայանում իջել է մյուս ինքնաթիռը՝ Gardan GY-80-160-ը, վերցրել հանցակցին եւ ուղղություն վերցրել դեպի Մոսկվա»,- հաղորդել է աղբյուրը։
Ավելտ վաղ հաղորդվել էր, որ Իշիմայից, առանց թույլտվության, թռել են սպորտային երկու ինքնաթիռ։