Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրից 200 հազար արժողության հագուստ են գողացել: Այս մասին հաղորդում է TMZ-ն, գրում է Lenta.ru-ն:
Գողացված հագուստը գտնվել է դերասանուհու` Հոլիվուդի հյուսիսային մասում գտնվող պահոցից: Օրիանապահ մարմինների փոխանցմամբ` հագուստների կորուստը հայտնաբերվել է մայիսի 4-ին:
Հաղորդվում է, որ գողերի հայտնաբերումը բարդացնում է այն հանագամանքը, որ Մուրի աշխատակազմից ոչ ոք վերջին 6 ամիսների ընթացքում չի եղել պահոցում, ուստի չի բացառվում, որ գողությունը կատարվել է դեռևս նախորդ տարի: