տուն Լուրեր Դեմ ենք Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն.Սերժ Սարգսյանի հարցազրույցը DW-ին

Դեմ ենք Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն.Սերժ Սարգսյանի հարցազրույցը DW-ին

119
0

deutsche_welle.thumb

Մենք միշտ էլ բաց կերպով ասել ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն,- «Deutsche Welle» գերմանական առաջատար պարբերականի հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գրում է Panorama.am-ը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը և միաժամանակ Հայաստանի ռազմավարական գործընկերը լինելը, նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է և, առհասարակ, որ որևէ երկիր եղել, կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանն էլ երբեք Հայաստանի համար այնպիսի դեր չի կատարել, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար»:

Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ Հայաստանը միշտ էլ դեմ է հանդես եկել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. «Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմակավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր: Դրանով հանդերձ մենք միշտ էլ բաց կերպով ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Որովհետև դա մեր կողմից կոմպրոմիս է: Եթե Հայաստանն այսօր ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կնաշանակեր, որ մենք հրաժարվում ենք այդ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից: Եթե ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա ինչի՞ շուրջ ենք բանակցելու: Սա, ի դեպ, նաև Ձեր նախորդ հարցի պատասխանն է առ այն, թե ինչ ենք մենք անում հակամարտության լարվածությունը կանխարգալելու համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որպեսզի իրավիճակն ավելի չբարդացնենք»:

Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ինչպես նաև Գերմանիայից և Եվրոպական միությունից ակնկալիքներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։