տուն Լուրեր Դե Լիգտը կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը

Դե Լիգտը կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը

94
0

«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո կդառնա իտալական A Սերիայի պաշտպանության գծի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը պաշտոնապես կհայտարարվի։ Իտալական ակումբում հոլանդացին տարեկան 12 մլն եվրո կստանա։ Իտալիայի առաջնության պաշտպաններից ոչ մեկը նման աշխատավարձ չունի: