Քիչ առաջ Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում դեռեւս չպարզված հանգամանքներում սպանել են 2 անձի` մորը եւ դստերը: Այս մասին ԳԱԼԱ-իլրագրողի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, քննիչներ: Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ այս պահին ճշտվում է սպանվածների ինքնությունը: Նախնական տեղեկությունների համաձայն, դուստրը մոտ 50 տարեկան է:
Ըստ Րաֆֆի Ասլանյանի, արդեն իսկ կան որոշ վարկածներ, որոնք սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով առայժմ չեն հրապարակում:
Լրացված 00:14
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի 29 բնակարանում:
Հայտնի են նաեւ սպանվածների անունները: Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել են 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը եւ վերջինիս մայրը` Քնար Շահումյանը: Այս պահին էլ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ ու քննիչներ:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: