Սեպտեմբերի 19-ին կեսգիշերին Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Դավութօղլուին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը։ Այսօր կկայանան Դավութօղլուի պաշտոնական հանդիպումներն Ադրբեջանի ղեկավարության հետ։
Սա Դավութօղլուի երկրորդ պաշտոնական այցն է վարչապետ նշանակվելուց հետո։ Մինչ այդ նա այցելել էր Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետություն։