Թուրքիայի նախագահ Ահմետ Դավութօղլուն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին չքվեարկել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքերով` ամեն մի ձայնը, որ տրվում է այդ կուսակցությանը, աջակցություն է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Ըստ իշխանական կուսակցության՝ եթե հիմնականում քրդաբնակ քաղաքացիների աջակցությունը վայելող այս կուսակցությունն անցնի խորհրդարան, ապա ինքնավարություն կպահանջի քրդերի համար:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին: