Քրդերի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հրամանը տալուց հետո, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ամբողջ գիշեր արտասվել է. թուրքական Karar.com կայքի լրագրողի հետ զրույցում պատմել է նրա կինը՝ Սարե Դավութօղլուն։
Թերթի հոդվածագրի խոսքով` Թուրքիայի վարչապետի կինն իրեն ասել է, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ զինադադարի ռեժիմի դադարեցման որոշումն իր ամուսնու համար հեշտ չի եղել:
«Պարոն Ահմեդն այդ որոշումն ընդունելուց հետո ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա ասում էր, թե ի՞նչ է լինելու այնտեղի երեխաների վիճակը և արտասվում էր»,- պատմել է Դավութօղլուի կինը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հակասությունների պատճառով հարկադրված է եղել հրաժարական ներկայացնել: