տուն Լուրեր Դավթյանին կհաջողվի «Թեստ-իվենթ»-ում լինել 5 լավագույնների մեջ. Հակոբ Սերոբյան

Դավթյանին կհաջողվի «Թեստ-իվենթ»-ում լինել 5 լավագույնների մեջ. Հակոբ Սերոբյան

80
0

639

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով Ռիոյի «Թեստ-իվենթ»-ում Արթուր Դավթյանին կհաջողվի ընդգրկվել 5 լավագույնների շարքում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Ես գոհ եմ տղաների ցույց տված արդյունքներից, քանի որ ավելի լավ են անում վարժությունները քան, մարզումների ժամանակ է: Մրցակցությունը շատ մեծ է, քանի որ որոշվելու է հավաքականի կազմը՝ Եվրոպայի առաջնության համար: Իսկ ինչ կապված է Արթուր Դավթյանին, ով մասնակցելու է Ռիոյում ապրիլին կայանալիք «Թեստ-իվենթ»-ին, ապա կարծում եմ՝ Դավթյանին կհաջողվի մտնել 5 լավագույնների մեջ: «Թեստ-իվենթ»-ին մասնակցելու են 35 մարմնամարզիկներ: Հարություն Մերդինյանը արդեն սկսել է բարդացնել իր վարժությունը: Հայաստանի այս առաջնությունում նա ներկայացավ ավելի բարդ ծրագրով: Մեզ պետք չէ, որ այժմ լավ մարզավիճակ հավաքի, բայց նա իր նոր վարժությունը կատարեց սկզբից մինչև վերջ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը բազմամարտում Հայաստանի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը:

Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Թեստ իվենթ»-ը կկայանա ապրիլի 16-22-ը, Ռիոյի օլիմպիական մարզահամալիրում: