տուն Լուրեր Դավթյանը և Մերդինյանը մարմնամարզության ԱԱ-ի եզրափակչում են

Դավթյանը և Մերդինյանը մարմնամարզության ԱԱ-ի եզրափակչում են

59
0

4_1

Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։

Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։

Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր եւ 8-րդ տեղով անցել եզրափակիչ։

Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։