տուն Քաղաքական Միջազգային Դավոսի համաժողովի անվտանգությունը հսկող զինվորականները թմրադեղեր էին գործածում

Դավոսի համաժողովի անվտանգությունը հսկող զինվորականները թմրադեղեր էին գործածում

91
0

SWITZERLAND-DAVOS-ECONOMY-MEETԴավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի անվտանգության ապահովման համար պատասխանատու շվեյցարացի զինվորականներին բռնացրել են թմրադեղեր գործածելիս: Խոսքը մասնավորապես 12 զինվորների մասին է: Նրանցից յոթը կանեփ էր օգտագործել, հինգը՝ կոկաին:

Tagesanzeiger պարբերականը հայտնում է, որ շվեյցարական բանակի մամուլի քարտուղար Շտեֆամ Հոֆերը հաստատել է այս տեղեկությունը:

Նա նաեւ հայտնել է, որ կանեփ օգտագործած զինվորների համար նախատեսվում է կարգապահական տույժ՝ 10 օրվա կալանք ու մոտավորապես 490 դոլարի չափով տուգանք: Նրա խոսքով, կոկաին գործածած զինվորականները կհեռացվեն բանակից, նրանց դեմ մեղադրանքները կուղարկվեն քաղաքացիական դատարան, հայտնում է Gazeta-ն:

Համաշխարհային տնտեսական համաժողովը մեկնարկել է Դավոսում հունվարի 20-ին: Այսօր այն ավարտում է իր աշխատանքը: