տուն Լուրեր Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

102
0

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ  Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց իր հացադուլը, որը շարունակվում էր արդեն հինգ օր։ «Մենք հիմնական խոսքը, որ ուզում էինք հասցնել՝ հասցրել ենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։ Չնայած նա պնդում էր, որ իր առողջական վիճակը լավ է, ամեն դեպքում  նրան ուղեկցեցին շտապօգնության մեքենայով բուժզննման։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերականգնել ուսման տարկետման իրավունքը։ Իշխանության հետ շուրջ մեկ ամիս տեւած բանակցությունները արդյունք չտվեցին եւ նախաձեռնության անդամները վերադարձան պայքարին։ Դավիթ Պետրոսյանի հետ հացադուլ էր անում նաեւ նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Յուրի Ավագյանը, որը առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր ակցիան։